1,400,000 ԱՄՆ դոլար նվիրատվություն Արցախին

69

«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակներում այս պահի դրությամբ հավաքագրվել է ավելի քան 1,400,000 ԱՄՆ դոլար: Նվիրատվությունները շարունակվում են:

Հիմնադրամը հիշեցնում է, որ միակ պաշտոնական դրամահավաքը վստահված է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ցանկացողները փոխանցումներ կարող եք կատարել ստորև նշված 4 արժույթներով հաշվեհամարներին, ինչպես նաև Paypal համակարգով: Վճարման հասցեն է՝ [email protected]