Քիմ Քարդաշյանը Ղարաբաղում լարվածության թուլացման միջոցի մասին

68

Քիմ Քարդաշյանը իր հտևորդներին հորդորել է օգտագործել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ստեղծած կոնգրեսականներին դիմելու հարթակը: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Քարդաշյանը նշել է, որ այս իրավիճակում անհրաժեշտ է ամերիկյան իշխանություններից պահանջել Բաքվին դիմել ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջով: Բացի դրանից, աստղը վստահ է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, որն օգտագործվում է Հայաստանի դեմ հարձակումների նպատակով:

Քարդաշյանը նշել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է Թուրքիայից պահանջեն դադարեցնել զենքի ու զինվորականների մատակարարումը Բաքվին: