Սիրիացի վարձկաններին Թուրքիան ու Ադրբեջանն ամսական 1500 դոլար են վճարում

65

 Reuters լրատվական գործակալությունը  հայտնում է, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է ուղարկում Ադրբեջան` այդ երկրի կողմից կռվելու Հայաստանի դեմ մղվող պատերազմում:

Լրատվամիջոցը նշում է, որ Սիրիայի հյուսիսային շրջաններից Թուրքիայի հսկողության տակ գտնվող վարձկանները տեղակայվում են Ադրբեջանում: Թուրքիան և Ադրբեջանը վարձկաններին ամսական 1500 դոլար են վճարում, որպեսզի նրանք կռվեն Արցախի և Հայաստանի դեմ: