Սիրիացի գրոհայինները չեն ենթարկվում Ադրբեջանի ղեկավարությանը

186

Ըստ Ադրբեջանական լրատվամիջոցների, – “Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սիրիացի գրոհայինները ժամանել են Ադրբեջան՝ մեր բանակին աջակցելու համար: Նրանց տեղավորել են սահմանամերձ գյուղերում:

Ըստ տեղեկությունների՝ արդեն երկու օր է բախումներ են տեղի ունենում տեղի բնակիչների և սիրիացի գրոհայինների միջև: Մերձավոր Արևելքից եկած գրոհայինները սկսել են վատ վերաբերվել գյուղացիներին, մասնավորապես, նրանք վիրավորում, սպառնում և անհանգստացնում են կանանց, նրանց թույլ չեն տալիս առանց հիջաբի լքել իրենց տները:

Բացի դրանից, «հյուրերը» հարձակվել, թալանել և ոչնչացրել են տեղական գյուղական խանութներն ու թույլ չեն տալիս ալկոհոլ վաճառել և օգտագործել: Այլ կերպ ասած՝ շարիաթի օրենքն են մտցրել մեր գյուղերում:

Ավելի լուրջ ու մասշտաբային բախումներից խուսափելու համար միջամտել է ռազմական ոստիկանությունը, որը բռնի ուժով ինչ-որ կերպ կարողացել է իրավիճակը ժամանակավորապես շտկել: Տագնապալի է մի բան, այն է՝ ռազմաճակատի մարտերից բացի, մենք պետք է դիմագրավենք նաև սիրիացի գրոհայիններին, ովքեր եկել են մեզ օգնության՝ հանուն մեր հողերի ազատագրման”: