Սիրիան Թուրքիային և ԱՄՆ-ին մեղադրում է ապօրինի օկուպացիայի մեջ

87

Սիրիան պատրաստվում է միջազգային իրավունքի համաձայն դադարեցնել երկրում ամերիկյան և թուրքական զորքերի անօրինական ներկայությունը: Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալլեմը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ:

«Սիրիայի տարածքում ամերիկյան և թուրքական ուժերի անօրինական ներկայությունը գործնականում անօրինական օկուպացիա է: Սիրիան կանի հնարավորը, որպեսզի այս բռնազավթումը դադարեցվի՝ օգտագործելով միջազգային իրավունքին համապատասխան բոլոր միջոցները», ասել է նա։

Ավելի վաղ Մուալլեմը Թուրքիային մեղադրել էր Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ: Նա նաև հանցագործություններ է անվանել երկրում արևմտյան կոալիցիայի այնպիսի գործողությունները, ինչպիսիք են «նավթի զավթումը, բնակավայրերի վրա հարձակումները, շենքերի ու ենթակառուցվածքների ոչնչացումը»: