Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնի համար առաջադրում կամ ինքնաառաջադրում չի կատարվել

49

Այսօր Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրության նպատակով հրավիրված աշխատակարգային նիստը: Նիստի մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող  Աշոտ Խաչատրյանի առաջարկի հիման վրա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհված մեր հայրենակիցների հիշատակը:

Նշված նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնի համար առաջադրում կամ ինքնաառաջադրում չի կատարվել, որի արդյունքում էլ ընտրություն տեղի չի ունեցել:

Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի հաջորդ ընտրությունը տեղի կունենա օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: