Մոսկվայի բնակելի շենքերը այսօրվանից կսկսեն ջեռուցվել

56

Մոսկվայի բնակելի շենքերը կսկսեն ջեռուցվել սեպտեմբերի 28-ից`ջեռուցման նախատեսված մեկնարկի ամսաթվից շուտ, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Տանը լինելը հնարավորինս հարմարավետ դարձնելու համար ես որոշեցի ջեռուցման շրջանը սկսել նախատեսված ժամկետից շուտ: Երկուշաբթի օրվանից բնակելի շենքերը կսկսեն ջեռուցվել», գրել է քաղաքապետն իր բլոգում: Նա ջեռուցման վաղ մեկնարկը կապել է տարեցներին ու քրոնիկ հիվանդներին վերաբերող ինքնամեկուսացման պահանջի հետ՝ կորոնավիրուսային վարակի դեպքերի կտրուկ աճից հետո: