Ղարաբաղը «փլուզեց» լիրան․ «Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ հերթական բախումը»

295

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ ընկավ ռեկորդային ցածր մակարդակի այն բանից հետո, երբ երկիրը հայտնվեց հերթական տարածաշրջանային հակամարտության մեջ, այս անգամ՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև, հաղորդում է թուրքական Ahval թերթը:

Երկուշաբթի լիրան իջավ՝ հասնելով 1 դոլարի դիմաց 7,8-ի։

Թուրքիան նախօրեին բռնկված ղարաբաղյան հակամարտության գոտում Հայաստանի հետ բախումներից առաջ Ադրբեջանում ռազմական տեխնիկա է տեղակայել, այդ թվում՝ F-16 կործանիչներ, նշում է թերթը:

«Մտավախություններ կան, որ քանի որ Թուրքիայի տնտեսությունը ծնկի է իջել, իսկ Անկարան ակտիվորեն մասնակցում է հակամարտությունների սրմանը Սիրիայի հյուսիսում ու Հունաստանի հետ՝ Միջերկրական ծովում, երկիրը կարող է ներքաշվել տարածաշրջանային մեկ այլ հակամարտության մեջ, որը չի կարող իրեն թույլ տալ ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական տեսանկյունից», ասում է Սինգապուրի Oanda առցանց բրոքերի ավագ վերլուծաբան Ջեֆրի Հելլին, հաղորդում է Bloomberg-ը: