Հրետանու կիրառությունը բավականին մեծ է եղել, օրվա ընթացքում հրետակոծվել են նաև Արցախի հյուսիսային բնակավայրերը. Արծրուն Հովհաննիսյան

70

Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ  մարտական գործողությունները շարունակվում են:

«ԱՀ հարավային ուղղությամբ բավականին լայնածավալ հարձակողական գործողություններ իրականացնող ադրբեջանական զինված ուժերը հետ են մղվել: Այդ ընթացքում նրանք կորցրել են 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր: Հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր և այս պահին համեմատաբար հանգիստ է և ընթանում են թեթև մարտեր: Այլ ուղղություններով մարտերը շարունակվում են: Հրետանու կիրառությունը բավականին մեծ է եղել, օրվա ընթացքում հրետակոծվել են նաև հյուսիսային բնակավայրերը, մասնավորապես, Մարտակերտն ու հարակից բնակավայրերը: Կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները»,- հայտնում է Արծրուն  Հովհաննիսյանը: