Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում խաղաղություն հաստատել Կովկասում

43

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել խաղաղություն հաստատել Կովկասում և հրաժարվել ուժի կիրառումից՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի ֆոնի վրա հակամարտությունները լուծելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք տագնապալի լուրեր ենք ստանում Կովկասից: Ես աղոթում եմ այդ տարածաշրջանում խաղաղության համար և դիմում եմ հակամարտող կողմերին՝ հստակ քայլեր ձեռնարկելու եղբայրության և բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ՝ առանց ուժի գործադրման», ասել է նա իր կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ՝ հավատացյալներին դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում: