«Հայաստանի բնակիչները պետք է իրենց ձայնը բարձրացնեն ներկայիս իշխանությունների դեմ, որոնք երկիրը մոտեցնում են աղետի»․ Էրդողան

184

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան և թուրք ժողովուրդը, ինչպես նախկինում, պատրաստ են օգտագործել բոլոր հնարավորությունները եղբայրական Ադրբեջանին աջակցելու համար:

Ըստ Էրդողանի՝ «համաշխարհային հանրությունը պատշաճ արձագանք չի ցուցաբերում Հայաստանի ագրեսիվ գործողությունների հետ կապված, ինչը երկակի ստանդարտների քաղաքականության մեկ այլ դրսևորում է», Էրդողանի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը

«Հայաստանի բնակիչները պետք է իրենց ձայնը բարձրացնեն ներկայիս իշխանությունների դեմ, որոնք երկիրը մոտեցնում են աղետի: Հայաստանի ղեկավարությունը փորձում է շարքային քաղաքացիներին որպես խամաճիկներ օգտագործել: Ես կոչ եմ անում համաշխարհային հանրությանը սատարել Ադրբեջանի արդար դիրքորոշմանը՝ դեմ լինելով բռնազավթման և բռնության քաղաքականությանը», ասել է Թուրքիայի ղեկավարը: