Կիրովի գյուղում տունը գետնի տակ է անցել

68

Ռուսաստանի Կիրովի մարզում մի մասնավոր տուն ամբողջովին գետնի տակ է անցել: Այդ մասին հաղորդում է Riafan-ը: Դեպքը տեղի է ունեցել Դիմ-Դիմ-Օմգա գյուղում: Շինության տեղում մի քանի մետր տրամագծով ձագար է հայտնվել:

Տանը ոչ-ոք չէր ապրում, տանտերն ուրիշ տեղ է բնակվում, այնպես որ ոչ ոք չի տուժել:

Տեղի բնակիչները ենթադրում են, որ դեպքի պատճառը կարող էին լինել ստորերկրյա ջրերը: