Կարող է պատահել, որ այս պատերազմում սպանվեմ

84

ՄԱՐԿՈՒՍԻ ՆԱՄԱԿԸ ԻՐ ԵՂԲԱՅՐ ՀՈՄԵՐԻՆ
«Կարող է պատահել, որ այս պատերազմում սպանվեմ։ Ես պետք է այդ բանը համարձակորեն ասեմ քեզ։ Իհարկե, բոլորովին չէի ուզենա։ Աշխարհում ամեն ինչից ավելի ուզում եմ վերադառնալ Իթաքա և երկար տարիներ անցկացնել քեզ հետ, իմ մոր, քրոջ և եղբոր հետ։ Ուզում եմ Մերիի մոտ վերադառնալ և ընտանիք կազմել։ Հավանական է, շուտով մեկնենք ռազմաճակատ։ Ոչ ոք չգիտի, թե ուր, բայց բոլորս էլ գիտենք, որ շուտով կմեկնենք։ Ուրեմն, կարող է պատահել, որ երկար ժամանակ ինձնից նամակ չստանաք։ Հույս ունեմ, որ այս նամակը վերջինը չի լինի։ Իսկ եթե այդպես լինի, մի հավատա, որ ես չկամ։ Մի թող, որ մյուսներն էլ հավատան»։
Վիլյամ Սարոյան, Մարդկային կատակերգություն