Թուրքական լիրան ռեկորդային արժեզրկում է գրանցել

42

Թուրքական լիրան սեպտեմբերի 28-ին ռեկորդային կերպով արժեզրկվել է: Ըստ  «Ռոյթերս» գործակալության՝ արժեզրկումը կապված է Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետ։ «Լիրան ընկել է 1.5% ով՝ Ամերիկյան դոլարի նկատմամբ հավասարվելով 7.79-ի»,֊ ասված է գործակալության հաղորդագրությունում։

3-4 տոկոսանոց անկում են գրանցել Ադրբեջանի և Հայաստանի սուվերեն դոլարային պարտատոմսերը։