Թուրքական ԱԹՍ-ները՝ Լեռնային Ղարաբաղի երկնքում. Forbes-ի անդրադարձը

63

Հեղինակավոր Forbes պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել  Արցախի դեմ Ադրբեջանի կողմից կիրառվող թուրքական անօդաչու թռչող սարքերի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածի սկզբում նշում է, որ Թուրքիան բացահայտ իր աջակցությունն է հայտնել  Ադրբեջանի սանձազերծած հարձակմանը:

Նշվում է, որ հայկական ռազմական աղբյուրները հրապարակել են կադրեր, որոնք ցույց են տալիս տանկերի ու զրահատեխնիկայի վնասումը կամ ոչնչացումը, իսկ Ադրբեջանը հիմնականում հրապարակում է տեսանյութեր, որոնցում ցուցադրվում են անօդաչու թռչող սարքերի խոցումները:

Հոդվածագիրը շեշտում է, Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի ակտիվ կիրառումը  ինքնին նոր երևույթ չէ: Ավելի վաղ, Ադրբեջանը Իսրայելից գնել էր ժամանակից անօդաչու թռչող սարքեր, իսկ 2016 թվականին դարձել առաջին երկիրը, որը մարտական գործողություններում օգտագործել է Harops տեսակի կամիկաձե անօդաչու թռչող սարք: Նշվում է, որ այդ անօդաչու թռչող սարքերը կրկին ակտիվ օգտագործվում էին 2020 թվականի հուլիսին տավուշյան մարտերի ընթացքում:

Ըստ հոդվածագրի, այնուամենայնիվ, սեպտեմբերին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեսանյութում անօդաչու թռչող սարքն այլ տեսք ուներ. այն  նման է  թուրքական TB2 Bayraktar UCAV-ին:

Հոդվածում հրապարակվել են Ադրբեջանի ՊՆ-ի տեսանյութերը, ինչպես նաև Թուրքիայի տարածած տեսանյութը Սիրիայի և Լիբիայի դեմ գործողությունների ընթացքում TB2 Bayraktar UCAV-ների կիրառման վերաբերյալ և նշել, որ անհրաժեշտ չէ դատաբժշկական փորձագետ լինել նմանությունը տեսնելու համար: