Ըստ WSJ-ի, ԱՄՆ-ն մտադիր է ամբողջովին փակել դեսպանատունը Բաղդադում

70

ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են շարունակական հրթիռակոծությունների դեպքում ամբողջովին փակել Բաղդադում գտնվող իրենց ներկայացուցչությունը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ըստ թերթի, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ծանուցագիր է ուղարկել իրաքյան կողմին, այն է՝ նախագահ Բարհամ Սալեհին և վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիին: Բացի դրանից, Իրաքում ԱՄՆ դեսպան Մեթյու Թյուլերն ասել է, որ երկրներն անցում են կատարում հարաբերությունների նոր փուլի:

Պարզաբանվում է, որ Միացյալ Նահանգները մտադիր են լքել Էրբիլում գտնվող հյուպատոսությունը:

Մի իրաքցի պաշտոնյա թերթին ասել է, որ Սպիտակ տունը մտադիր է երկու-երեք ամսվա ընթացքում աստիճանաբար փակել դեսպանատունը: Ըստ նրա, նման որոշումը կարող է կապված լինել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ: