Բաքուն պահանջում է միջազգային պատժամիջոցների կիրառում Հայաստանի դեմ

217

Ադրբեջանը մտադիր է դիմել միջազգային կազմակերպություններին՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ֆոնին: Այդ մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը:

Բացի դրանից, Բաքուն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կփորձի հասնել հատուկ միջազգային տրիբունալի ստեղծմանը, ասվում է Գլխավոր դատախազության հայտարարության մեջ: