Բայդենը Թրամփին քննադատել է Լուկաշենկոյի դեմ հայտարարություն չանելու համար

63

Նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը քննադատել է իր մրցակից Դոնալդ Թրամփին Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների մասին բարձրաձայնելուց հրաժարվելու համար: Բայդենը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին անվանել է ոչ լեգիտիմ ինքնակալ:

«Նախագահ Թրամփը հրաժարվում է արտահայտվել Լուկաշենկոյի գործողությունների դեմ կամ իր անձնական աջակցությունն առաջարկել ժողովրդավարության կողմնակիցներին», ասել է Բայդենը Reuters-ին արած հայտարարության մեջ:

ԱՄՆ Պետդեպարտամենտն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը Ալեքսանդր Լուկաշենկոյին չի համարում օրինական նախագահ: