«Արցախի վրա այս հարձակումը սպառնալիք է նաև Իրանի համար». Կ. Ջաֆարի

134
 Իրանական հայտնի լրատվամիջոցներից մեկի ղեկավար Կ. Ջաֆարին ի ֆեյսբուքյան էջում գրել է, որ Բաքվի զինված ուժերի, Էրդողանի բանակի, իսլամական ծայրահեղականների և Սիոնիստական ​​ռեժիմի (Իսրայել) կողմից քառակողմ հարձակումը Արցախում հայկական զինված ուժերի վրա ուղղակի սպառնալիք է Իրանի համար: 
Այս մասին հայտնում են թալիշական լրատվամիջոցները:

«Իրանի չեզոքությունը այս պատերազմում վտանգավոր է և հղի  բազմաթիվ սպառնալիքներով: Իրանի կառավարությունը պետք է պատշաճ կերպով նախազգուշացնի պաշտոնական Բաքվի նման հետևանքների մասին:

Այս հարցն անմիջականորեն առնչվում է Իրանի պետական ​​անվտանգությանը»- գրում է Ջաֆարին: