Ադրբեջանը բավականին երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին. Արայիկ Հարությունյան

88

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասուլիս է հրավիրել ու նշել, որ Ադրբեջանը բավականին երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին: «Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել մեր կապի ուղղությունները: Գործ ունենք մի իշխանության հետ, որը խաբում է ամբողջ աշխարհին և ամբողջ աշխարհը գիտի, որ ստում է: Մենք տեղադրում ենք հակառակորդի խոցված հարձակողական տեխնիկան, իսկ իրենք տեղադրում են մեր պաշտպանական զենքերի լուսանկարները: Նրանք փորձել են առաջին հերթին վնասազերծել մեր հակաօդային ուժերը, որպեսզի կարողանան խոցել մեր քաղաքացիական օբյեկտները»,- ասել է Արայիկ  Հարությունյանը:

Արցախի նախագահի դիտարկման համաձայն՝ հայկական ուժերը կռվում են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ուժերի դեմ, իսկ նման վարքագիծ ունեցող իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ: