ՌԴ-ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ, կշարունակի միջնորդական ջանքեր գործադրել

54

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հայ պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, սպանվածների և վիրավորների մասին տեղեկությունների կապակցությամբ: Ընդգծվել է հրադադարի շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը», ասել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Զրույցի ընթացքում ՌԴ արտգործնախարարն ասել է, որ Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կշարունակի միջնորդական ջանքեր գործադրել, որոնք կօգնեն կայունացնել իրավիճակը:

Նշվում է, որ Լավրովը պատրաստվում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցի: