ՌԴ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

35


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Դիվանագետները խոսել են Լեռնային Ղարաբաղում հակամարտության կտրուկ սրման մասին:

Ռուսական դեպարտամենտի ղեկավարը լուրջ անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նա շեշտել է, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել կրակը:

Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կշարունակի ձեռնարկել միջնորդական ջանքեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում: