ՆԱՏՕ-ն կոչ է անում դադարեցնել էսկալացիան Ղարաբաղում

34

Հյուսիսատլանտյան դաշինքը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ և կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները: Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը համապատասխան հայտարարությունը հրապարակվել է դաշինքի կայքում:

«Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, ինչն արդեն հանգեցրել է քաղաքացիական զոհերի: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի», ասվում է հայտարարության մեջ:

Դաշինքը հակամարտության կողմերին կոչ է արել վերսկսել բանակցությունները իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ: