Իրանի ԱԳՆ-ն Բաքվին ու Երևանին կոչ արեց դադարեցնել կրակը

29

Թեհրանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցային գործընթաց: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

Դիվանագետը նշել է, որ «Իրանը մտահոգված է Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված բախումներով և ուշադիր հետևում է դրանց»:

Նրա խոսքերով, «Իրանի արտգործնախարարությունը հայտարարում է Իրանի պատրաստակամության մասին` օգտագործելու բոլոր հնարավորությունները կողմերի միջև զինադադար հաստատելու և երկխոսություն սկսելու նպատակով»: