Եվրոխորհրդի ղեկավարը կոչ արեց դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում

67

Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ղարաբաղում հակամարտության կարգավորման միակ ճանապարհը բանակցություններին վերադառնալն է:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները լրջորեն անհանգստացնում են: Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն՝ հետագա էսկալացիան կանխելու համար», Twitter-ում գրել է ԵԽ ղեկավարը:

Նա հավելել է, որ «հակամարտության կարգավորման միակ ճանապարհը «առանց նախապայմանների բանակցություններին անհապաղ վերադարձն է»: