Այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա․ ՊՆ հայտարարությունը

66

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր էջում գրում է․

Վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր (մինչև 10000 մարդ)՝ զինվորագրման և արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով մեր հայրենակիցների պատրաստակամությունը, հայտնում է, որ այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա, իսկ առաջանալու դեպքում ՀՀ ՊՆ-ն հանդես կգա առանձին, հատուկ հայտարարությամբ