Ադրբեջանը ռազմաճակատ է ուղարկում ազգային փոքրամասնություններին

444

Ըստ սոց-ցանցերի Ադրբեջանական տիրույթում տարածվող լուրերի այդ պետությունը բռնի ուժով առաջնագիծ է ուղարկում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների․

“Թվում է` Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի հետ մեծ պատերազմի: Պատերազմը միշտ էլ վատ է, բայց այս իրավիճակում այն կրկնակի վատ է և ստոր, դա այն է, որ ազեր-թուրքերը հայերի հետ իրենց ազգամիջյան վեճերում կրկին որոշել են թնդանոթի միս դարձնել էթնիկ փոքրամասնություններին: Զաքաթալայի շրջանից տեղեկություններ են ստացվում այն մասին, որ տեղի է ունենում պահեստազորի հավաքագրում, ավարական երկու շրջաններից հազարից ավելի պահեստազորայիններ արդեն ուղարկվել են առաջնագիծ:

Եվ ինչն է հետաքրքիր՝ հայտարարվել է ոչ թե հավաք, այլ ռազմական ոստիկանությունը, ասես պահակախմբի ուղեկցությամբ, նրանց սուսուփուս հանում է տներից: Ակնհայտորեն վախենում են բարձրաձայնումից:” – հայտնում է ազգությամբ ավարցի օգտատերը։