Ադրբեջանը ռազմական դրություն է մտցնում մի շարք շրջաններում

87

Ադրբեջանի խորհրդարանը հրամանագիր է ընդունել երկրի մի շարք շրջաններում ու քաղաքներում ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ, հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը:

Որոշումը պետք է հաստատվի երկրի նախագահի կողմից 48 ժամվա ընթացքում, ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պարետային ժամ մտցնելու իրավասությունը վերապահված է ներքին գործերի նախարարությանը: