Ադրբեջանական կողմերի զոհերից հինգը թալիշներ են

93
Թալիշ ակտիվիստ, Թալիշների ժողովրդավարական կրթության շարժման (TDMH) ակտիվ անդամ Սիյավուշ Մաշադին իր ֆեյսբուքյան էջում հաստատում է, որ թալիշներն ակտիվ մասնակցություն ունեն այս պահին ընթացող պատերազմական գործողություններին.

«Այսօր առավոտյան զոհված մեր զինվորների մեջ հինգ թալիշ կա: Իրանական մի քանի աղբյուրներ նշում են, որ նրանցից երկուսը Լերիկից են, երկուսը `Լենքորանից, մեկը` Մասալլիից: Թող Աստված գթա նրանց»- գրում է Մաշադին:
Թալիշ երիտասարդի գրառումից կարելի է գոնե ենթադրել, որ թալիշները մեծ թվաքանակով տեղակայաված են հայ-ադրբեջանական սահմանին, որը ևս մեկ անգամ փաստում է այն պնդումը, որ ադրբեջանցիները ազգային փոքրամասնություններին տանում են առաջնագիծ և՜ հայերի դեմ ադրբեջանցի զինվորներ չհանելու, և՜ ազգային փոքրամասնություններից ազատվելու համար: