Johnson & Johnson-ի COVID-19-ի պատվաստանյութն առաջացնում է կայուն իմունիտետ

89

Ամերիկյան Johnson & Johnson ընկերության կողմից մշակված կորոնավիրուսային պատվաստանյութն առաջացրել է կայուն իմունային պատասխան առաջին և երկրորդ փուլերի կլինիկական փորձարկումների ընթացքում:

MedRxiv էլեկտրոնային գիտական ​​գրադարանի կայքում հրապարակված տվյալների համաձայն, թեստերին մասնակցել է 800 մարդ՝ բաժանված երկու խմբի: Առաջինում ընդգրկված էին 18-ից 55 տարեկան, իսկ երկրորդում՝ 65-ն անց մարդիկ: Ստացված արդյունքները նախնական են և դեռ չեն հաստատվել անկախ փորձագետների կողմից:

Գիտնականները պարզել են, որ COVID-19-ի հակամարմինները պատվաստումից 29 օր անց հայտնվել են կլինիկական հետազոտությունների մասնակիցների 99%-ի մոտ: Կողմնակի ազդեցությունները, ներառյալ ջերմությունը, մարմնի ցավը, թուլությունը, գլխացավը, եղել են թեթևից միջին և անցել են մեկից երկու օրվա ընթացքում: Մասնագետները շեշտում են, որ փորձարկումների արդյունքները թույլ են տալիս շարունակել պատվաստանյութի մշակումը: