Տնային ռեժիմում գտնվող մոսկվացիներին կմատակարարվի անվճար սնունդ և դեղորայք

49

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ասել է, որ նրանք, ովքեր կորոնավիրուսի պատճառով տնային ռեժիմի մեջ են, սեպտեմբերի 28-ից սկսած կկարողանան անվճար պատվիրել դեղեր, ինչպես նաև սննդի և առաջին անհրաժեշտության իրեր: Այդ մասին նա գրել է իր բլոգում:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ չէ դրանք ինքնուրույն վերցնել: Ինչպես բացատրել է քաղաքապետը, սննդամթերքի, դեղորայքի, բժշկական ապրանքների, ընտանի կենդանիների սննդի և այլ անհրաժեշտ պարագաների առաքման համար անհրաժեշտ է ընդամենը հարցում ուղարկել թեժ գծի օպերատորին: Դրանից հետո պատվերը կբերեն սոցիալական աշխատողները