Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը հետաձգվել է

49

Ռիո դե Ժանեյրոյի կառնավալային ավանդական շքերթները 2021-ի փետրվարին չեն կայանա կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այդ որոշումը կայացրել է Սամբայի դպրոցների անկախ լիգան: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով լիգայի նախագահ Խորխե Կաստանեյրայի հայտարարությանը:

«Սա ոչ թե չեղարկում է, այլ հետաձգում և լուծման որոնում: Փետրվարին չի կարելի շքերթ անցկացնել», ասել է Կաստանեյրան:

Երթի հնարավոր ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է, վստահ է լիգայի նախագահը: Նրա խոսքերով՝ կառնավալի անցկացումը կախված է կորոնավիրուսի պատվաստանյութը ստանալու և իմունիզացման ժամանակից: