ՌԴ-ում հակակորոնավիրուսային նոր սահմանափակումներ չեն նախատեսվում

55

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ երկրում նկատվում է կորոնավիրուսային վարակի դեպքերի աճ: Այդ մասին տեղեկացնում է Gazeta.Ru-ի թղթակիցը: Նա նշել է, որ ավելի վաղ առողջապահական համակարգը մոբիլիզացնելու համար Ռուսաստանում ձեռնարկված միջոցառումները թույլ են տալիս վերահսկել իրավիճակը:

Այս պահի դրությամբ լրացուցիչ հակակորոնավիրուսային սահմանափակումներ չեն նախատեսվում, ընդգծել է Պեսկովը:

Դրանից առաջ Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով քաղաքապետը խորհուրդ էր տվել մայրաքաղաքի 65-ն անց բնակիչներին և քրոնիկական հիվանդություններով տառապող քաղաքացիներին սեպտեմբերի 28-ից սկսած չլքել իրենց տները կամ մերձքաղաքային հողամասի տարածքը առանց հույժ անհրաժեշտության: