ՌԴ-ն ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի 1,2 մլրդ չափաբաժնի խնդրանք

49

Ռուսաստանը ստացել է կորոնավիրուսային պատվաստանյութի 1,2 միլիարդ չափաբաժնի հայց, հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

«Միջազգային հետաքրքրության տեսանկյունից մենք ստացել ենք պատվաստանյութի ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն չափաբաժնի խնդրանք», մեջբերում է RT-ն նրա խոսքերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի բոլոր մարզերը ստացել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին փորձնական մասը, որոնք թողարկվել են քաղաքացիական օգտագործման համար:

Հիմնադրամը համագործակցում է 50 երկրների հետ՝ կապված պատրաստուկի մատակարարման հետ: