Մոսկվայում COVID-19-ով անախտանիշ հիվանդների մասին

84

Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների մոտ 65%-ը առանց ախտանիշների է: Այդ մասին ՌԻԱ գործակալությանն ասել է մայրաքաղաքի առողջապահության վարչության չափահաս բնակչության առաջնային առողջության պահպանման գլխավոր անկախ մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը:

Մայրաքաղաքում օրական կատարվում է կորոնավիրուսի մոտ 65-70 հազար թեստավորում: «Հայտնաբերված հիվանդների մոտ 65%-ը վիրուսի անախտանիշ կրողներ են, որոնք չունեն բարդություններ և վարակի ակնհայտ ախտանիշներ», ասել է փորձագետը:

Ավելի վաղ Ազգային բժշկական պալատի նախագահ Լեոնիդ Ռոշալը հորդորել էր ռուսաստանցիներին չվախեցնել COVID-19-ի վիճակագրությամբ և բացատրել հիվանդացածների և վիրուսակիրների տարբերությունը: