Մոսկվայի համալսարաններից մեկում ուսանողներով լի վերելակն ընկել է

58

Նախաքննություն է անցկացվում Մոսկվայի իրավաբանական բուհի ուսանողներով լի վերելակի ընկնելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի Քննչական վարչության կայքում:

Դեպքից հետո մի քանի ուսանող հոսպիտալացվել է:

Մոսկվայի ֆինանսավարկային համալսարանի մամուլի քարտուղար Եկատերինա Իսաևայի խոսքերով, միջադեպը եղել է ուսանողների մեղքով՝ «շահագործման պահանջների կոպիտ խախտման պատճառով, բեռնամբարձության թույլատրելի սահմանն անցնելու հետևանքով»։