Թրամփը խոստացել է «հաղթել կոմունիզմը» և ազատագրել Լատինական Ամերիկան

60

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հասնել «լիակատար ազատության» Լատինական Ամերիկայում և «հաղթել կոմունիզմը»: Այդ մասին պետության ղեկավարը հայտարարել է Սպիտակ տանը կայացած իր ելույթի ժամանակ:

«Իմ վարչակազմն աջակցում է Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի յուրաքանչյուր քաղաքացու՝ ազատության համար իրենց պայքարում: Մենք աշխատում ենք ապահովել, որ գա մի օր, երբ այս կիսագունդը լիովին ազատ կդառնա: Եվ դա տեղի կունենա պատմության մեջ առաջին անգամ: Դա լինելու է վաղ թե ուշ: Հիմա շատ բաներ են տեղի ունենում, բայց չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ», ամերիկացի նախագաին մեջբերում է ՌԻԱ գործակալությունը։