Ըստ Թրամփի, Black Lives Matter-ը վնասում է սևամորթներին

52

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Black Lives Matter շարժման գործունեությունը Ատլանտայում սևամորթ կողմնակիցների հետ նախընտրական հանդիպման ժամանակ: Նրա կարծիքով, դա վնասում է սևամորթ համայնքին:

«Մեր քաղաքներում բռնություն սերմանողներից շատերը մի կազմակերպության կողմնակիցներ են, որը կոչվում է Black Lives Matter։ Այդ շարժումը վնասում է սևամորթ համայնքներին», ասել է նախագահ Թրամփը:

Նախագահը քննադատել է նաև իր դեմոկրատ մրցակից Ջո Բայդենին, հաղորդում է «Կոմերսանտ»-ը: Նրա կարծիքով, Բայդենը «երկրին միայն քարոզներ է կարդում ռասայական արդարության մասին», բայց կես դար շարունակ տևած իր կարիերայի ընթացքում ոչինչ չի արել այդ ուղղությամբ: