Գիտնականները չափել են ճառագայթումը Լուսնի մակերեսին

55

Չինաստանի գիտնականները չափել են ճառագայթման մակարդակը, որին մարդիկ կարող են ենթարկվել Լուսնի մակերեսին: Այդ մասին հաղորդվում է Science Advances ամսագրում: Խոսքը գալակտիկական տիեզերական ճառագայթների, ինչպես նաև գամմա ճառագայթների, արեգակնային մասնիկների ու նեյտրոնների սպորադային արտանետումների մասին է:

Պարզվել է, որ Լուսնի վրա ճառագայթման մակարդակը 200 անգամ ավելի բարձր է, քան Երկրի վրա և 5-10 անգամ ավելի բարձր, քան Նյու Յորքից Ֆրանկֆուրտ թռչող ինքնաթիռում, ինչպես նաև 2,6 անգամ ավելի բարձր, քան Միջազգային տիեզերական կայանում։

Որպես հիմք ընդունվել են անցյալ տարի Լուսնի վրա աշխատած «Չանյե-4» չինական կայանից ստացված տվյալները: