ԱՀԿ-ն կանխատեսում է COVID-19-ի 2 մլն զոհ

64

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հնարավոր է համարում, որ մինչև 2 միլիոն մարդ դառնա նոր տեսակի կորոնավիրուսի զոհ: Այս մասին հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանին:

Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում: Նրանք հարցրին Ռայանին, արդյո՞ք մահացությունների թիվը կարող է հասնել 2 միլիոնի, մինչև պատվաստանյութը լայնորեն հասանելի դառնա:

«Իհարկե դժվար է պատկերացնել, բայց անհնարին չէ: Քանի որ 9 ամսվա ընթացքում մենք կորցրեցինք մեկ միլիոն մարդ, և սթափ ենք նայում ենք առաջիկա 9 ամիսների ընթացքում պատվաստանյութերի առաջացմանը», պատասխանել է նա: