ԱՀԿ-ն կանխատեսում է գրիպի պատվաստանյութի պակասուրդ հյուսիսային կիսագնդում

66

ԱՀԿ գրիպի պատրաստության և արձագանքման խմբի ղեկավար Էնն Մոենը հայտարարել է, որ հյուսիսային կիսագնդի մի շարք երկրներ գրիպի լրացուցիչ պատվաստանյութեր ստանալու հարցում խնդիրներ են ունենում մեծ պահանջարկի պատճառով: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Եթե այդ պատվաստանյութերը բավական չլինեն, խմբաքանակներն առաջին հերթին կհանձնվեն առողջապահական ոլորտի աշխատողներին և տարեցներին: ԱՀԿ ներկայացուցիչը կարծում է, որ եթե հյուսիսային կիսագնդի երկրները պատվաստվեն գրիպի դեմ, ապա նրանց մոտ կլինեն ավելի քիչ վարակման դեպքեր: