Ադրբեջանը շարունակում է զորավարժությունները

107


«Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են զորավարժությունները հայկական կողմի սադրանքների ֆոնին», գրում է Անադոլու գործակալությունը: Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Թուրքիայի հետ համատեղ վարժանքներից հետո, վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը նոր զորավարժություններ են անցկացրել զրահատանկային զորքերի, հրթիռային ու հրետանային ստորաբաժանումների և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ: