Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

63

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը կայացել է սեպտեմբերի 25-ին՝ Հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ։

 ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ քննարկվել են Սահմանադրական կարգի հիմունքների վերաբերյալ հարցեր։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերի։