ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը հայտնել է, որ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքին և ՍԴ աշխատակարգին համապատասխան սահմանված ժամկետներում կկազմակերպվեն և կանցկացվեն ՍԴ նախագահի նոր ընտրություններ։
«Բնականաբար կլինի նոր առաջադրում կամ առաջադրումներ»,- ասել է նա։
Ինչ վերաբերվում է ՍԴ փոխնախագահի ընտրությանը, Շաթիրյանը նշել է, որ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ այն հետաձգվել է մինչև երկուշաբթի, ժամը 11։00-ը։