ՍԴ նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանն ինքնառաջադրվել է

69

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՍԴ նախագահի պաշտոնի համար միակ առաջադրված թեկնածուի՝ Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է 2 դատավոր։

Կայքի տեղեկություններով՝ նրան կողմ քվեարկածներից մեկը հենց ինքն է, իսկ մյուսը ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանը։

Իսկ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը հայտարարեց, որ Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ, քանի որ չի ստացել անհրաժեշտ քանակությամբ կողմ ձայներ։ Նշենք, որ թեկնածուն իրավունք ունի քվեարկելու ինքն իր օգտին։

 ՍԴ նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվել էր, իսկ Հրայր Թովմասյանն առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն վերջինս ինքնաբացարկ էր հայտնել։