Ռոսպոտրեբնադզոր․ ՌԴ-ում դեռ շարունակվում է COVID-19-ի առաջին ալիքը

54

Ռուսաստանում կորոնավիրուսի առաջին ալիքը դեռ շարունակվում է, մասնագետները երկրորդ ալիքի նշաններ չեն նկատում: Այդ մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության Կենտրոնական հետազոտական ​​ինստիտուտի գիտական ​​աշխատանքների գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

«Կորոնավիրուսային համաճարակը չէր ավարտվել, երկրորդ ալիք չկա: Համաճարակային կորը, համաճարակային գործընթացը զարգանում են որպես առաջին ալիքի շարունակություն», ասել է Գորելովը: