Շաբաթավերջին կլինեն մագնիսական փոթորիկներ

42

Սեպտեմբերի 26-ին և 27-ին Երկրագնդի վրա չափավոր մագնիսական փոթորիկներ կլինեն: Այդ մասին հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Phobos օդերևութաբանական կենտրոնը:

«Առաջին հանգստյան օրը Երկրի մագնիսոսֆերան մի փոքր կխանգարվի, իսկ ակտիվության գագաթնակետը կլինի կիրակի օրը, երբ առանձին ժամերին կարող են առաջանալ թույլ մագնիսական փոթորիկներ, G1 մակարդակ», ասում են կանխատեսողները։

Նշվում է, որ հանգստյան օրերի ավարտին գեոմագնիսական դաշտը կսկսի վերադառնալ նորմային և ամբողջովին կհանդարտվի առաջիկա շաբաթվա կեսերին: