Նոբելյան մրցանակի գումարը հասավ մեկ միլիոն դոլարի

63

Նոբելյան մրցանակների դրամական արտահայտությունը 2020 թվականին կավելացվի մինչև 10 միլիոն շվեդական կրոն (մոտ 1 միլիոն դոլար): Այդ մասին հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Նոբելյան հիմնադրամի ղեկավար Լարս Հեյկենստենին:

«Այս տարի հատկապես կարևոր է գնահատել և աջակցել դափնեկիրներին, որոնց ձեռքբերումները մեզ ոգեշնչում և հույս են տալիս ապագայի համար», ասել է նա:

Հիմնադրամի ղեկավարը հավելել է, որ մրցանակի գումարը կավելանա 1 միլիոն կրոնով (մոտ 100 հազար դոլար):