Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բարդանում է

67

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ քաղաքում կորոնավիրուսով հոսպիտալացումների լուրջ աճ է նկատվում, ինչը բարդացնում է իրավիճակը: Այդ մասին գրում է ՌԻԱ գործակալությունը:

«Բացի դեպքերի բացահայտումից, մենք տեսնում ենք հոսպիտալացումների լուրջ աճ: Սա արդեն կատակ չէ, նշանակում է, որ իրավիճակը բարդանում է», ասել է Սոբյանինը:

Քաղաքապետը մոսկվացիներին խնդրել է հոգ տանել իրենց մասին և կատարել բժիշկների պահանջները։

Դրա հետ կապված, ըստ Ինտերֆաքսի, Մոսկվայի իշխանությունները քննարկում են տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների շրջանում կարանտինային միջոցներին վերադառնալու հնարավորությունը։