Հելսինկիի օդանավակայանում շները գտնում են վարակակիրներին

47

Հելսինկիի օդանավակայանում շները հոտառությամբ հայտնաբերում են կորոնավիրուսի վարակ կրող անձանց, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

Կենդանիներին սովորեցրել են վիրուսը ճանաչել թեստային անձեռոցիկների միջոցով: Առաջին հերթին ստուգում են արտերկրից ժամանող ուղևորներին: Մարդկանց խնդրում են անձեռոցիկով սրբել իրենց մաշկը: Անձեռոցիկը նետվում է հատուկ տարայի մեջ, որը մոտեցվում է շանը: Մեկ րոպեի ընթացքում կենդանին որոշում է՝ արդյոք ուղևորն ունի COVID-19:

Դրական արդյունքի դեպքում անձն ուղարկվում է բժշկական տեղեկատվության կենտրոն՝ հետագա հրահանգների համար: